Հատուկ օպերացիայի ընթացքում Մոսկվայի և Մերձմոսկվայի ուժային կառույցների կողմից 20 անձ է ձերբակալվել, որոնք կասկածվում են ծայրահեղական գործունեության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:
«Օպերացիան անցկացրել են 3 գերատեսչություններ՝ Անվտանգության դաշնային ծառայությունը, ՆԳՆ-ն և «Ռոսգվարդիա»-ն: Նախնական տեղեկություններով՝ 20 մարդ է ձերբակալվել»,-հայտնել է աղբյուրը:
Նա նաև նշել է, որ խոսքը կազմավորված խմբավորման մասին է: