Ռուսական բանակի ռազմական խորհրդական, գնդապետ Ռուսլան Գալիցկին մահացել է վնասվածքներից՝ ստացած Հալեպի թաղամասերից մեկում այսպես կոչված «ընդդիմության» հրետակոծության ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ ռազմական բժիշկները մի քանի օր պայքարում էին նրա կյանքի համար, սակայն այն չհաջողվեց փրկել:
Ռուսական ռազմական գերատեսչությունում հայտնել են նաև, որ Գալիցկին մտնում է խորհրդականների խմբի մեջ, ովքեր խնդիրներ են իրականացնում Սիրիայում:
Երկուշաբթի օրը հայտնի էր դարձել, որ զինյալները հրետակոծել են ռուսական շարժական հոսպիտալը: