Մենք կազատենք Թուրքիան դոլարի լծից. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի հետ համատեղ առևտրում Թուրքիայի անցումն ազգային արժույթի՝ կազատի երկիրը դոլարի լծից: Այս մասին ասյօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսուհետ նոր ժամանակաշրջան է սկսում ազգային արժույթով առևտրում: Եթե մենք ինչ-որ բան ենք գնում Ռուսաստանից, վճարում ենք ռուբլիով: Եթե մեզանից են գնում՝ լիրայով: Ես խոսել եմ Չինաստանի, Իրանի հետ: Մենք կազատենք մեր երկիրը դոլարի լծից, մենք այդ լծի տակ չենք մնա: Արժույթը շատ հաճախ որպես զենք է կիրառվում: Այդպիսով ահռելի գումարներ են աշխատում»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում:

Նա նաև նշել է, որ ազգային արժույթ օգտագործելու՝ Թուրքիայի այդ առաջարկը «գրավիչ այլընտրանք» է դառնում:




Լրահոս