Դու ով ես, որ վիրավորես Արթուր Բաղդասարյանին. Կարեն Թումանյանը` «Հայկանդուխտ» կուսակցության նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ազատամարտի և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» միության նախագահ Ռազմիկ Ռուշանյանը նշեց, որ առայժմ դուրս չի գա «Հայկական վերածնունդ» կուսակցությունից:

«Եթե շանս կա ինչ-որ բան փոխելու, ինչու դուրս գալ »,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ առաջ է քաշել մի քանի առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:

Հարցին` ՀՎԿ-ի ցուցակում անցողիկ տեղ խոստացե՞լ են Ռազմիկ Ռուշանյանին, նա բացասական պատասխանեց. «Ոչ, դա ինձ չի հետաքրքրում: Իմ առողջական վիճակն այնպիսին չէ, որ դրա մասին  մտածեմ: Ես ընդամենը առաջարկներ եմ ներկայացրել»:

Իսկ «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը, ով խնդիրներ ունի ՀՎԿ-ի հետ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշ աղաղակող փաստեր ներկայացրեց: Ըստ նրա` Արթուր Բաղդասարյանը չգիտես ինչպես դարձել է Ագրարային կուսակցության անդամ:

Այս հայտարարությանը հակադարձեց ՀՎԿ-ի անդամ Կարեն Թումանյանը: «Դուք շանտաժի ճանապարհն եք ընտրել, ձեր ասածը արձանագրության թեթեւ սխալ է: Հիմա բռնենք կախենք»,- ասաց նա:

Վերջինս նաև նշեց, որ Արմենուհի Ղազարյանն անվճար բուժօգնություն է ստացել. «Դուք, ըստ լուրերի, խղճահարություն եք առաջացրել»:

«Ապացուցեք, հակառակ դեպքում քրեական գործ եմ հարուցելու Ձեր դեմ: Արթուր Բաղդասարյանը ձկան նման լռում է»,-ասաց Ղազարյանը:

«Տո դու ով ես, որ վիրավորես Արթուր Բաղդասարյանին»,- գոռաց Կարեն Թումանյանը:

 




Լրահոս