Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում երկրի սահմանադրությունը փոփոխելու մասին օրինագիծ կներկայացնի, ըստ որի կընդլայնվեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրավասությունները, փոխանցում է BBC-ն:
Օրինագծի համաձայն՝ Թուրքիան կդառնա նախագահական հանրապետություն:
Էրդողանը նման բարեփոխման անհրաժեշտության մասին հայտնել էր դեռ երկու տարի առաջ՝ նախագահ ընտրվելուց հետո:
Այդ նախաձեռնության հակառակորդները պնդում են, որ սահմանադրական փոփոխությունները կհանգեցնեն այն բանին, որ երկրի ղեկավարությունը կմնա մեկ մարդու ձեռքում:
Էրդողանը նախագահ է ընտրվել 2014թ., այն բանից հետո, երբ 10 տարի զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը: