Պուտինն ու Էրդողանը հերթական հեռախոսազրույցն են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են սիրիական հարցը, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի ադմինիստրացիայի աղբյուրին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կողմերը կարևորել են Հալեպից մարդկանց տարհանման հարցով տարաձայնությունների շուտափույթ հաղթահարումը:

Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը քննարկել են սիրիական քաղաքների բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրման հարցով ջանքերի ակտիվացումն ու ընդգծել Սիրիայի իրավիճակի քաղաքական լուծման անհրաժեշտությունը: Ինչպես նաև հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Ղազախստանում կառավարության և սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հնարավոր հանդիպումը:




Լրահոս