Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Անկարայում սպանվել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կարլովը: ntv.ru-ն նոր մանրամասներ է հայտնում դեպքի մասին: Ըստ այդմ՝ այս պահին դեռեւս չհաստատված տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ դեսպանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Տեղեկություններ կան, որ դեսպանից բացի տուժել է եւս երեք քաղաքացի:
Ամեն բան տեղի է ունեցել «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի ժամանակ: Դահլիճ է ներխուժել զինված տղամարդը եւ կրակահերթ արձակել:
ՌԴ դեսպանի վրա հարձակումից մոտ 45 րոպե հետո է ոստիկաններին հաջողվել վնասազերծել զինված անձին։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ զինված անձը երեկոյան 19:00-ին մտել է ցուցահանդես, որտեղ եղել է Անդրեյ Կառլովը, սկսել Հալեպի հետ կապված ինչ-որ բաներ ասել ու կրակել դեսպանի վրա։ Ապա ոստիկանների հետ բախման հետեւանքով տղամարդը սպանվել է: