Ես սպասում եմ Սեյրան Օհանյանի մեկնաբանություններին. Արմեն Մարտիրոսյանը՝ նախկին նախարարի և նրա հետ համագործակցության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարոն Օհանյանն այլևս պաշտպանության նախարար չէ և բոլոր իրավունքներն ունի քաղաքականությամբ զբաղվելու: Իր անցած ուղին թույլ է տվել իրեն որոշակի պատկերացում կազմելու կառավարման համակարգի առումով: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝  քաղաքականություն մուտք գործելու մասին, նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ես կարծում եմ, որ այն պատկերացումները, որ պարոն Օհանյանն ունի երկրի վերաբերյալ, իրեն թույլ կտա որոշակի մեկնաբանություններ կատարել: Ես այդ մեկնաբանություններին եմ սպասում: Նոր որակ ասելուց պետք է ասի, թե հինը ինչով է վատ», – նշեց նա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս