Տու-154-ի վթարից զոհված Դոկտոր Լիզան Ղարաբաղում կյանքեր է փրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիում Սև ծովում ռուսական Տու-154-ի վթարից զոհված Ելիզավետա Գլինկան (Դոկտոր Լիզա) երկար տարիներ օգնություն է ցուցաբերել անօթևաններին, փախստականներին, պատերազմում տուժած մարդկանց, գրում է Rusarminfo-ն:

Գլինկայի «Արդարացի օգնություն» բարեգործական հիմնադրամը հայտնի է Լեռնային Ղարաբաղում իր գործունեությամբ:

Դոկտոր Լիզան այցելել է Ղարաբաղ 2009թ., որտեղ մասնակցել է Լեռնային Ղարաբաղից երեխաների սրտի վիրահատության հարցով առաքելությանը: Նա կազմակերպել է հումանիտար օգնության տրամադրման ակցիային:  Նրա անունը կապված է 10-ամյա Սերյոժա Ապրեսյանի անվան հետ, ով 2015թ. Դոնբասում պայթյունի արդյունքում վնասվածք ստացավ և կորցրեց տեսողությունը: Դոկտոր Լիզայի շնորհիվ՝ Սերյոժան տեղափոխվեց Մոսկվա, որտեղ բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը:




Լրահոս