Ես որպես կանոն, որքան էլ որ տարին ամփոփում եմ, հատուկ կետերով երբեք չեմ առանձնացնում ձեռքբերումներ և բացթողումներ: ArmLur.am-ի հետ զրույցում, ամփոփելով 2016 թվականը, այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը նշեց, որ ավանդաբար Ամանորը դիմավորում է ընտանիքի հետ: «Ես չեմ համարում, որ տոնական տրամադրությունը պայմանավորված է սեղանի ճոխությամբ կամ ծախսվող գումարի մեծությամբ», – նշեց նա:
Հովհաննիսյանը ընդգծեց, որ կարևոր չէ նաև նվերի արժեքը, այլ կարևոր է, թե ում ես նվիրում և ինչ խորհուրդ դնում: «Որպես ընդհանուր կանոն առաջինը նվիրում եմ մայրիկիս: Ցանկանում եմ, որ 2017 թվականին մարդիկ ավելի շատ ժպտան», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Վահագն Հակոբյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան