Ինչ է հարկավոր անել, երբ շունը փորձում է հարձակվել Ձեզ վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք հաճախ հանդիպում ենք փողոցային շների, որոնից շատերը երբեմն կարող են անկանխատեսելի վարք ցուցաբերել և լինել ծայրահեղ ագրեսիվ:  Իսկ ինչպես վարվել, երբ շունը փորձում է հարձակվել Ձեզ վրա: Adme.ru-ն ներկայացնում է մի քանի խորամանկություններ, որոնք կօգնեն այդ պահին:

Խուճապի մի մատնվեք

Փաստ է, որ շները և այլ կենդանիներ զգում են մարդկանց վախը: Եթե բղավեք, թափահարեք ձեռքերը, դուք կարող եք  հրահրեք նրան հարձակվել Ձեզ վրա:

Դադարեցրեք վազելը և սկսեք քայլել

Եթե վազելու ընթացքում բախվում եք շանը, ապա դանդաղեցրեք ընթացքը և սկսեք քայլել: Ավելին, եթե ուղիղ կանգնեք ՝ ձեռքերը հպած մարմնի կողերին, շունը կկորցնի իր հետաքրքրությունը Ձեր հանդեպ և կհեռանա:

Մի նայեք կենդանու աչքերին

Աչքերի ուղիղ կոնտակտը կարող է ուժեղացնել շան ագրեսիվ պահվածքը: Աչքի տակ պահեք շանը, սակայն մի սևեռվեք նրա նրա:

Շեղեք շանը 

Իրականում ձեռքում գտնվող յուրաքանչյուր իր կարող է օգնության գալ: Սա կշեղի շանը մի քանի վայրկյանով և Դուք փախչելու հնարավորություն կունենաք:

Հրամայեք շանը. «Հետ գնա»

Եթե շունը շարունակում է իրեն ագրեսիվ պահել, կանգնեք նրա դիմաց, սկսեք ժեստերով և ձայներով համոզել նրան, որ գնա՝ կրկին խուսափելով աչքերի անմիջական կոնտակտից:Ամենաազդեցիկ բառերը, ըստ փորձարկումների, «Ոչ» և «Հետ գնա» արտահայտություններն են:




Լրահոս