Իսրայելի իրավապահ մարմինները հաստատել են տղամարդու ինքնությունը, ով գտնվել է բեռնատարի ղեկին, որով հարձակում է գործել Երուսաղեմում զինծառայողների վրա:
«Ահաբեկիչը, ով 4 զինծառայողի և սպանել և վիրավորել ևս 13-ի, 28-ամյա արաբ Ֆադի Կունբարն է Ջեբել Մուքաբեր շրջանից»,-թվիթերում հայտնել է քաղաքային ոստիկանության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Երուսաղեմում տղամարդը բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտներին՝ սպանելով 4 մարդու:
ԱՄՆ-ն հայտնել է Երուսաղեմի ահաբեկչությունը հետաքննելու գործում աջակցելու պատրաստակամության մասին: