17.5 մլն դրամ՝ նախկին մանկապարտեզի տարածքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն անցած տարվա դեկտեմբերի 9-ին տարածքի գնման նպատակով պայմանագիր է կնքել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ:

Ըստ այդմ՝ պետական գույքի կառավարման վարչությունը վերոնշյալ կառույցից գնել է Արթիկի Չարենցի փողոցի 13 շենք հասցեում գտնվող 1150.9 քմ տարածքը, որը նախկինում մանկապարտեզ է եղել: Տվյալ տարածքի գնման համար պետական բյուջեից ծախսվել է 17.5 մլն դրամ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ պետական գույքի կառավարման վարչությունը պարտավորվել է գումարն ամբողջությամբ վճարել մինչեւ անցած տարվա դեկտեմբերի 25-ը:




Լրահոս