Հալեպի ազատագրման ժամանակ ապստամբների պարտությունը որոշիչ պահ էր սիրիական պատերազմում: Այս մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է ֆրանսիական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում, որում նշել է, որ իրենք մոտ են հաղթանակին:
Ասադը խոսել է լրագրողների հետ Դամասկոսում: Ասադի խոսքով՝ պատերազմի որոշիչ պահն էր ապստամբների պարտությունը, սակայն դա «չի կարելի գնահատել որպես վերջնական հաղթանակ»:
«Հաղթանակը կգա այն ժամանակ, երբ ոչնչացվեն բոլոր ահաբեկիչները»,-ասել է Ասադը:
Պատասխանելով Հալեպի ռմբակոծության ժամանակ մեծաթիվ զոհերի մասին հարցին՝ Սիրիայի նախագահը նշել է, որ «այդպիսին է ժողովրդի ազատագրման արժեքը»: