Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել:

Զրույցի ընթացքում նախարարները անդրադարձել են Սիրիայի հարցին:

Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի նախարարները քննարկել են դեկտեմբերի 29-ին Սիրիայի կառավարության և ընդդիմադիր խմբերի կողմից ստորագրված փաստաթղթերը։ Ընդգծվել է հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու, ինչպես նաև Աստանայում անցկացվելիք բանակցությունների նախապատրաստական փուլում արդյունավետ քայլեր անելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի։




Լրահոս