Nokia-ն շուկա է վերադառնում անհավանական հեռախոսով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռավոր 2007  թվականին Nokia-ն սխալ որոշում կայացրեց և բջջային հեռախոսների շուկայում զբաղեցրած առաջատարի դիրքերից դարձավ հետնապահ: Բայց հենց տասը տարի առաջ ընկերությունն ուներ շանս` դառնալ աշխարհի լավագույն սմարթֆոնների հեղինակը: Այն ժամանակ խոսքը գնում էր այդքան սպասված  Nokia Aeon մոդելի մասին, որը պետք է գար փոխարինելու 8800-ին:

Հայտնի չէ, թե այն ժամանակ ինչը պակասեց արտադրության համար: Նախապատվությունը տալով Lumia-ին, Nokia ընկերությունը, կարելի է ասել, դադարեցրեց իր գոյությունը: Եվ ահա, անցել է տասը տարի, այժմ ամբողջ աշխարհը զբաղված է այֆոններով և անդրոիդներով, որոնք կամ կոտրվում են կամ հրդեհվում: Բայց Nokia-ն որոշեց վերադառնալ:

Nokia-ն վերադառնում է Aeon մոդելով

Պաշտոնական մոդելն ունի աշխատանքային Nokia 150 անվանումը, բայց դրանից էությունը չի փոխվում: Բացի այդ, Nokia-ն որոշել է հետաքրքիր քայլ կատարել և հեռախոսը վաճառքի հանել 26 դոլարով: Շատերն այն կգնեն` ընկերությանը երկրորդ շանս տալով:




Լրահոս