Հարց քաղաքացիներից` ո՞վ կարող է համարվել արվեստագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ո՞վ կարող է համարվել արվեստագետ: Եվ խնդրում եմ ասեք, թե ի՞նչ կրթություն պետք է ունենա վերջինս:

Սերգեյ Այունց (81 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արվեստագետ կոչվելու համար չափորոշիչներ կամ այլ պահանջներ սահմանված չեն, ուստի արվեստագետ, անկախ կրթությունից, կարող է համարվել արվեստի բնագավառում ստեղծագործական գործունեությամբ զբաղվող յուրաքանչյուր անձ, ում ստեղծագործությունները հանրության կողմից սիրված եւ ճանաչված են:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արվեստագիտություն նշանակում է արվեստը ուսումնասիրող հասարակական գիտությունների համալիր: Արվեստագիտություն է գրականագիտությունը, երաժշտագիտությունը, թատերագիտությունը, կինոգիտությունը, ինչպես եւ տարածական արվեստները (ճարտարապետություն, գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, դեկորատիվ կիրառական արվեստ եւ այլն) ուսումնասիրող գիտությունները:




Լրահոս