2015թ. սահմանադրական փոփոխությունների առաջին բացահայտված ընտրակեղծարարը, որը նույնիսկ կալանավորվեց, Երեւանի Կենտրոնի թաղապետարանի առեւտրի բաժնի պետ, ՀՀԿ-ական Զավեն Միրիջանյանն էր:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Զավեն Միրջանյանը դեռ նախորդ տարի ազատվել է աշխատանքից: Թե հիմա կոնկրետ ինչո՞վ է նա զբաղվում, թաղապետարանի աշխատակիցները չգիտեին: Միրիջանյանը, ի դեպ, Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի մերձավոր ազգականն է, ու հավանաբար այդ հանգամանքն էր պատճառը, որ նա կարողացավ աղմկահարույց պատմությունից հետո «ջրից չոր դուրս գալ»:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: