Android-ի ֆունկցիաներ, որոնց մասին չգիտի օգտատերերի 90 %-ը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այժմ անհնար է գտնել մի մարդու, ով սմարթֆոն չունի: Եվ քիչ հավանական է, որ չգտնեք մեկին, ով գիտի իր հեռախոսի բոլոր հնարավորությունների մասին:

Android-ի այս ֆունկցիաները հայտնի են քչերին:

Էներգիայի տնտեսման ամենահեշտ միջոցը

Եթե Android-սարքի համար ընտրեք սև կամ այլ մուգ ետնապատկեր, ապա պիքսելների  ավտոմատ լուսավորումը կանջատվի, և կնկատեք, թե ինչպես է հեռախոսն ավելի երկար աշխատում առանց լիցքավորման:

Ձայնի միջոցով տեքստի արտաբերում

Կարգավորումների մեջ գտեք «Հատուկ հնարավորություններ » բաժինն ու ակտիվացրեք տեքստի ձայնային արտաբերումը:

Միացնել «հյուր ռեժիմը» 

Եթե հեռախոսը ցանկանում եք որոշ ժամանակով փոխանցել մեկ այլ մարդու և պահպանել անձնական տեղեկությունները, միացրեք  «հյուր ռեժիմը» ՝ էկրանը 2 մատով ներքև տանելով և սեղմելով օգտատեր նկարի վրա, որը գտնվում է վերևի աջ անկյունում: Այնտեղ կավելանա ավելացնել հյուրին ֆունկցիան, և կարող եք ընտրել, թե ինչ գործողություններ կարող է կատարել այդ մարդը:

Էկրանի խոշորացույց

Թույլ տեսողություն ունեցողների համար կա ֆունկցիա էկրանը մեծացնելու համար, մտեք «Կարգավորումներ->հատուկ հնարավորություններ->մեծացման համար ժեստեր»: Դրանից հետո այդ մասը մատով պահելով մեծացրեք:

Մոդեմի ռեժիմ

Կարգավորումների մեջ ընտրեք «Հոթ-սփոթ» և սեղմեք «WLAN» նշանը:

Գլխի շարժումով կառավարել սմարթֆոնը

Երբ ձեռքերը զբաղված են, կարելի է գլխով կառավարել սմարթֆոնը՝ ակտիվացնելով EVA Facial Mouse հավելվածը:

Թաքնված խաղ

Google ընկերությունը Android-սարքերի վրա փոքրիկ նվեր է տեղադրում օգտատերերի համար, որն այդքան էլ հեշտ չէ գտնել: Բացեք «կարգավորումներ» բաժինը, ապա՝  «հեռախոսի մասին» կամ «պլանշետի մասին»: Մի քանի անգամ արագ սեղմեք «Android տարբերակ» բաժինը, և երբ էկրանին հայտնվի փոքր մարշմելոու, դրա վրա մի քանի անգամ սեղմեք, և փոքր խաղ կբացվի:




Լրահոս