Թուրքական դատարանը քննում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 9 ենթադրյալ զինյալների գործը, որոնց թվում Ռուսաստանի 3 քաղաքացի կա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Hurriiyet-ի հաղորդմամբ՝ նրանք մեղադրվում են Ստամբուլում ռադիոկառավարվող ինքնաթիռներով ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
Թուրքական թերթը նշում է նրանց անունները՝ Զելիմհան Ցայսաև, Ազա Բեպջահոբա, Զուկրա Բորչաշվիլի, Սալման Դաքաև, Քիուրի Խացաև, Բեկհամ Ալիմհանով, Հասան Օրստհո, Ֆուատ Գյունեշ և Ֆաթմա Ալթընթաշ:
Հաղորդվում է, որ ահաբեկչություններ իրականացնելու համար պայթուցիկը տեղափոխվել է Սիրիայի հետ սահմանակից Շանլըուրֆա նահանգից: