ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը քիչ առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի եթերում հայտարարեց, որ անդամագրվում է ՀՀԿ-ին` նշելով, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը պետք է նաև քաղաքական պատասխանատվություն կրի:
Հիշեցնենք, որ նոր կառավարության ձևավորումից հետո, երբ շատերը դիմում գրեցին ՀՀԿ-ին անդամագրվելու մասին, Արմեն Ամիրյանը նրանց չմիացավ:
Նշենք նաև, որ Ամիրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ին անդամագրվելուն, ասել էր`«Դեռ չգիտեմ, մտածելու ժամանակ ունեմ»: