ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կառուցողական էր: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ուղղություններն ու կոնկրետ առաջարկները:
Զախարովան նշել է, որ այդ հարցով բանակցությունները կշարունակվեն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հունվարի 24-ին Մոսկվա էր մեկնել ռուսական կողմի նախաձեռնությամբ: