Փակ է Արթիկ-Արագած ճանապարհահատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Արթիկ-Արագած ճանապարհահատվածը:

Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են նաև Վայք – Ջերմուկ, Բերդ – Ճամբարակ, Բագարան-Երվանդաշատ և Ջրաբեր – Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքները:

Վարորդներին խորհուրդ ենք տալիս խուսափել նշված ճանապարհերով երթևեկելուց:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս