Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռն ազատվեց աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սաշիկ Խաչատրյանն արդեն ազատվել է աշխատանքից: Սյունիքի մարզպետարանից ArmLur.am-ին հայտնեցին, որ նրա փոխարեն նույն հիվանդանոցի վիրաբույժ Գագիկ Թունյանը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար:

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ  «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների արդյունքում ուշագրավ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես, այս հիվանդանոցի տնօրեն Սաշիկ Խաչատրյանն իրեն շուրջ 1,5 միլիոն դրամ աշխատավարձ է նշանակել: Նաեւ խախտումներ են հայտնաբերվել գնումների գործընթացում:  Հայտնել էինք նաև, որ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռն է, իսկ ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանն էլ ազատվում է նախկին մարզպետի կադրերից:




Լրահոս