«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները։ Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել։ Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի փեսան էր ազատվել Զվարթնոցի մաքսատան ղեկավարի պաշտոնից։
Չի բացառվում, որ հրաժարականի որոշումներ կայացնեն մարզի Նորաշեն, Մխչյան, Արևշատ և Դիտակ համայնքների ղեկավարները, ովքեր Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո հրավիրվել են ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն: Նշենք, սակայն, որ Արգամ Աբրահամյանը քաղաքապետի պաշտոնից հեռանալով չի զրկվելու դիրքից։ Նրա աները՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է փեսային իր ցուցակով Աժ տանել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: