«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀԱԿ խմբակցությունը խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու հարցով դիմել է Սահմանադրական դատարան: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ն ևս շատ շահագրգռված է ընտրությունների օրը տեղափոխելու հարցով։ Կուսակցությունում ներքին խնդիրներ են հասունացել, և ամեն մի օրը ՀՀԿ-ի համար մեծ արժեք ունի։ Նույն տեղեկությունների համաձայն՝ ընտրությունների օրը մեկ շաբաթով կտեղափոխվի, և ընտրությունները կկայանան ապրիլի 9-ին։ Ընդ որում, Սահմանադրական դատարան դիմելու ոչ մի անհրաժեշտություն չկա։ Քաղաքական ուժերի ներքին համաձայնությամբ էլ ընտրության օրը կփոխվի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: