Էրեբունու նոր թաղապետը կադրային փոփոխություններ է սկսել. ինչու է նախապատվությունը տալիս հարկահավաքներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դավիթ Գրիգորյանի՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց հետո թաղապետարանում կադրային փոփոխություններ են եղել: Մասնավորապես ղեկավարի տեղակալ է նշանակվել Արմեն Օսիպյանը, որը 2014 թվականին աշխատել է պետական եկամուտների կոմիտեի Սեւանի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնում, ապա ՖՆ Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնում: Նշենք, որ տարիներ առաջ նույն Դավիթ Գրիգորյանը հարկային ծառայությունում բարձր պաշտոն է զբաղեցրել: Ենթադրվում է, որ Գրիգորյանը իրեն սկսել է շրջապատել իր «հարկային» գործընկերներով: Հուսանք` բանը կոշտ հարկահավաքության չի հասնի:

Ի դեպ, տեղեկացնենք, որ կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Մամուլյանը, որը դեռեւս 2005թ-ից նույն թաղապետարանի նույն բաժնում որպես առաջատար մասնագետ է աշխատել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս