Հրաժեշտի նշանակում․ Գալուստ Սահակյանը կարող է չլինել հաջորդ գումարման ԱԺ-ում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դեռ շատ վաղ է նման հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ տալ, դեռ մեր ցուցակը մենք չենք ամբողջացրել, դուք արդեն ԱԺ նախագահի պաշտոնից եք խոսում»,- երեկ մեր թղթակցին ասել է ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռ. Թադեւոսյանը:

ՀԺ թղթակիցը Թադեւոսյանին հարցրել է՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ՀՀԿ ավագների խորհրդի նախագահ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը նրան հասկացնում է, որ հաջորդ խորհրդարանում նա ԱԺ նախագահ, միգուցե նաեւ պատգամավոր չի լինելու: Հիշեցնենք, որ ՀՀԿ վերջին համագումարում կուսակցությունը որոշեց ավագների խորհուրդ ստեղծել:

Ավելի ուշ սույն կառույցի ղեկավար նշանակվեց Գ. Սահակյանը: Այդ խորհրդում պետք է հավաքվեն ՀՀԿ-ի տարեցները, որոնց հետագայում տարիքային կամ այլ պատճառներով ԱԺ չեն բերի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս