Պուտինն ու Ռոհանին կքննարկեն Ղարաբաղյան հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` Մոսկվա կատարելիք այցի ընթացքում, որը կկայանա մարտի վերջին, կքննարկվեն սիրիական ճգնաժամն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջաղարյանը:

«Ռոհանիի այցը պլանավորվում է անցկացնել մարտի վերջին: Ռուսական ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն քաղաքական և առևտրա-տնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունները: Բացի այդ, ուշադրության կենտրոնում կլինեն օրակարգի առավել սուր տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են՝ իրավիճակն Աֆղանստանում, կասպիական խնդիրն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- հայտարարել է դեսպանը:




Լրահոս