Ամեն մարդն իր իրավունք ունի ընտրվելու, և չեմ կարծում, որ եթե մի ընտանիքից մի բժիշկ կա, մյուսը չի կարող լինել: Չեմ ուզում կապել իմ որդու առաջադրվել-չառաջադրվելն իմ անձի հետ:
ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով իր որդու՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու ցանկությանը:
Հարցին՝ պատրա՞ստ է պայքարի մեջ մտնել Արտակ Սարգսյանի հետ, ով մշտապես խորհրդարան է մտել լծակների, փողի օգնությամբ, Բաբլոյանը պատասխանեց. «Ոչ միայն մեկ թեկնածու կլինի ՀՀԿ-ից, այլ տարբեր թեկնածուներ, և մեզ համար նպատակը միակն է, որ մենք կարողանանք ՀՀԿ-ի ծրագիրը հասցնենք ժողովրդին: Մենք պատրաստ ենք մեր ժողովրդին ներկայացնել ՀՀԿ ծրագիրը»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան