ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
Սույն թվականի փետրվարի 10-ին ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսը` բնապահպանության ոլորտում նախատեսված ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
Հասցե` Հանրապետության հրապարակ, Կառավարական 3-րդ շենք, 5-րդ հարկ ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճ:
***
«Մենք» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ Բնապահպանության նախարարության Կլիմայի փոփոխությունների կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը և բնապահպան, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը:
Թեման՝ «Գլոբալ տաքացումներ»:
Կլիմայական փոփոխություններ. Ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել: Միջազգային փորձագետների և վերլուծաբանների վարկածները: Ի՞նչ է սպառնում մարդկությանը:
Հասցե՝ «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի, 9-րդ հարկ, «Արամե» սրահ (Վ. Սարգսյան 26/1)
***
Փետրվարի 10-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
ԹԵՄԱ՝ Դիտարկումներ քաղաքական իրողությունների և նախընտրական հնարավոր զարգացումների վերաբերյալ:
***
Փետրվարի 10-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, Երջանկության գաղտնիք ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը:
Թեման՝ Ամուսնական գործակալությունների միջազգային օր: Ինչպես բացահայտել երջանկության գաղտնիքը, ինչպես հաջողակ ամուսնանալ, ինչն է միավորում և ինչն է բաժանում ընտանիքներին, վիճակագրություն:
ՔՆՆԱՐԿՈՒՄ
Փետրվարի 10-ին, ժամը 11.00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Զբոսաշրջությունը Հայաստանում և Արցախում – սփյուռքահայերը զբոսաշրջության ոլորտում» թեմայով կլոր-սեղան քննարկում: (Հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:
Կքննարկվեն Հայաստանում զբոսաշրջության քաղաքականությանը և միջազգային փորձին, Արցախում զբոսաշրջությանն ու հյուրանոցային բիզնեսին, Հայաստանի հյուրանոցային բիզնեսում Սփյուռքի դերակատարությանը, զբոսաշրջության ոլորտում նորամուծություններին, զբոսաշրջության զարգացման գործում Սփյուռքի ներուժի օգտագործմանը, Հայաստանյան տուր օպերատորների և արտերկրյա, նաև սփյուռքյան տուր օպերատորների հետ համագործակցության շրջանակներին ու հնարավորություններին, զբոսաշրջության հիմնախնդիրներին առնչվող հարցեր:
***
«Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա աշխատաժողով` կազմակերպված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից
2017 թվականի փետրվարի 10-ին Երևանի Marriott հյուրանոցի <<Տիգրան Մեծ>> սրահում տեղի կունենա աշխատաժողով` կազմակերպված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող` <<Ընտրական վարչարարության մարմինների կարողությունների ամրապնդում` ընտրական վեճերի լուծման գործընթացների բարելավման նպատակով>> ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովին կմասնակցեն քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում Ջոն Հարդին Յանգը` ընտրական վեճերի լուծման հարցերով միջազգային փորձագետը, մասնակիցներին կներկայացնի ընտրական վեճերի լուծման միջազգային փորձը:
Ժամը 10.00-ին բացման խոսքով հադես կգա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: