Ես ԲՀԿ մտել եմ զուտ Գագիկ Ծառուկյանի անձի նկատմամբ ունենալով մեծ հարգանք, բայց երբ նա հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից, ճիշտ չէի գտնի մնայի ԲՀԿ-ում: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ով ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Արագածոտնի մարզում:
Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ նրա վերադարձից հետո կրկին ԲՀԿ չգնացչ, Առաքելյանը նշեց. «Երբ պայմանավորվում եմ ցանկացած քաղաքական ուժի, ցանկացած հարգանք վայելող անձի հետ, բնականաբար պայմանները չեն փոխվում: Ես նախկինում պայմանավորվածություն եմ ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, անմնացորդ նվիրվել եմ նրան: Քաղաքականությունը մի այնպիսի դժվար ու բարդ իրադրություն է ստեղծում, որ հնարավոր է մարդիկ նեղանան, հնարավոր է, որ տարբեր քաղաքական ուժեր կրկին նեղանան, բայց ամեն դեպքում իմ տեսակը թույլ չի տա… անսահման հարգում եմ Գագիկ Ծառուկյանին, ես նրա հետ ճանապարհ եմ անցել: Հիմա էլ շատ լավ հարաբերություն ունեմ իր հետ, բայց քաղաքականությունն այնպես ա, որ չէր ստացվի», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան