Ինչո՞ւ է աղմկում…. Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ)-ի վետերանների խորհուրդը: Խորհուրդն այսօր իր 5-րդ համագումարն անցկացրեց` հաշվի առնելով երկրում ստեղծված սոցիալական, իրավական, տնտեսական իրադրությունը խորհուրդը որոշել է խնդիրների լուծման առաջարկով հանդես գալ:
«ՕՄՕՆ» վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը ներկաներին հիշեցրեց ինչպես է առաջացել կառույցը, ինչ ճանապարհ է անցել, դժվարություններ հաղթահարել: Պարզվում է` Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների հիմքի վրա ստեղծվել է հայոց հաղթանակած բանակը, ինչի մասին գոյություն ունի միայն մի գիրք` այն էլ Գրիշա Սարգսյանի կողմից հեղինակված:
Ապա կառույցը հայրենիքի կառավարումը հանձնեց այսպես կոչված «վայ քաղաքական գործիչներին»:
Ապաքաղաքական սույն կառույցը, կարծես, որոշել է քաղաքականություն մուտք գործել: Ավելին, նա հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին ընդդեմ հոգևոր հայրերի` միաժամանակ մոռանալով փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի անունը:
Ի վերջո, Գրիշա Սարգսյանն ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանության կողմնակիցն է, այդպես էլ պարզել չհաջողվեց:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Քնար Մանուկյան