«Թող դրսից մեզ դասեր չտան» ասողներին. ինչու են ՀՀ քաղաքացիները քնադատում սփյուռքահայությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սկսեմ ասելիքս սփյուռքահայության տարբերություններից և պարտադրված տարբերակումից

Վերջին ժամանակներս հաճախակիացել են հայաստանցիների կողմից սփյուռքահայությանը խորհուրդներ, տեղ-տեղ էլ դասեր ու հաթաթա տալու ելույթներ-գրառումները,  որոնց մեջ հիմնական միտքը կայանում է նրանում, որ թող դրսից մեզ դասեր չտան, թող գան Հայրենիք ու մեր հետ տառապեն ու պայքարեն…

Դրա համար էլ, որպես «յուղը վրեն»  հայաստանցի սփյուռքահայ որոշեցի մի երկու խոսք էլ ես ասեմ ուղղված իմ հայրենակիցներին:

Ընդհանրապես սփյուռքին դիմելուց առաջ միշտ եղեք զգույշ, նախօրոք հանեք ձեր մեջի մաղձը ու նախանձը, զսպեք իրականությունը սխալ գնահատելու Ձեր զգացմունքային պոռթկումները և աշխատեք առավելաբար բարություն տարածել…  Պետք է գիտակցեք, որ սփյուռքահայության ճնշող մեծամասնությունը լավ օրից չէ, որ հայտնվել է դրսում: Եվ ամենավտանգավորը նա է, որ սփյուռք ասելով պատկերացնում ենք աշխարհասփյուռ  մի մեծ ու միատար զանգված և դրա հիման վրա կարծիք ձևավորում… Սակայն դա իրականությունից շատ հեռու մտածելակերպ է:

Իսկ իրականություն պահանջում է տարբերակել, որքան էլ այն դառը գործընթաց է… Հարկավոր է տարանջատել սփյուռքում գտնվող հայաստանցուն և ավանդական սփյուռքի ներկայացուցչին, մանավանդ իրենք այդպես էլ չմերվեցին իրար: Բացատրեմ :

Ավանդական սփյուռքի ներկայացուցիչը՝ լինի նա լիբանանահայ կամ պարսկահայ, և եթե նույնիսկ տեղափոխվում է մեկ այլ օտար երկիր, նա իր հետ տանում է լիբանանյան կամ պարսկական մշակույթի տարեր / խոհանոց, արվեստ, մտածելակերպ ու նիստուկաց/ և սկսում է Հայրենիքը սիրել այս անգամ մեկ այլ օտար երկրից: Այսինքն նրա պապերն էլ, հայրն էլ ու հիմա ինքը  Հարենիքը սիրել են օտարության մեջ գտնվելով և հիմա որտեղ էլ, որ լինեն, արդեն մեծ փորձ ունեն Հայրենիքը դրսից սիրելու և իհարկե չմոռանալով այն երիկիը, որտեղ իրենց մանկությունն են անկացրել, ուսում ստացել, ձևավորվել որպես տվյալ երկրում կայացած հարգելի ու պատվելի քաղաքացի:

Իսկ երբ հայաստանցին է հայտնվում սփյուռքում, նա իր հետ տանում է Հայաստանի իր «բաժնեմասը», տեղում սարքում է իր փոքրիկ Հայաստանը / խոհանոց, մշակույթ, մտածելակերպ ու նիստուկաց/: Նա ծնվել է Հայաստանում, Հայրենքը սիրել է ներսից, իր մաշկի վրա զգացել բոլոր դրական կամ բացասական երևույթները, ձևավորվել որպես քաղաքացի… Եվ հիմա հայտնվելով օտարության մեջ սկսում է զրոյից ստեղծել նորմալ կյանքի պայմաններ, քանի որ մեծամասնության մոտ երկրից դուրս գալը եղել է պարտադրված քայլ և իր համար առաջին անգամ մտնում է հոգեբանական փակ մի տիրութի մեջ՝ սիրել Հայրենիքը արդեն դրսից, հնարավության դեպքում նպաստել նրա կայացմանը և բարգավաճմանը… Ու պատկերացրեք հիմա նույն հայաստանցին այդ նոր հոգեբանական վիճակում, երբ հանկարծ փորձում է մի խոսք ասել սրտացավությունից ելնելով, Հայրենիքից լսում է իր հանդեպ անհիմն մեղադրական ճառեր:

Մեկ բան ակնհայտ է, որ Սփյուռք-Հայրենիք ամուր կապը հակասում է ներկա հայաստանյան բռնապետության շահերին, հետևաբար նրանց սպասարկող պնակալեզ մամուլն է հիմնականում սփյուռքահայության հանդեպ մեղադրանքներով հանդես գալիս.. Այդ սև գործը կատարվում է հիմնականում սոցիալական ցանցերում՝ կեղծ օգտատիրոջ տակ թաքնված: Զգացել եմ, այս խայծը բազմաթիվ միամիտ հայաստանցիներ են ուտում ու սկսում են անգիտակցաբար «լայքել»…

Ամփոփելով սփյուեքահայության տարբերությունների մասին ասելիքս, մեկ բան է մնում նշեմ՝  այն շատ բարդ և բազմաշերտ զգայուն համակարգ է, համարյա մարդու օրգանիզմի ներվային համակարգի նման, հետևաբար չի կարելի ղասաբի կացնով մոտենալ, այլ դա լուրջ միկրոխիրուրգիայի մասնագետի լուծելիք հարց է…

 Այժմ նմանությունների մասին

Տարատեսակ ու տարաբնույթ սփյուռքահայության նմանությունը կայանում է նրանում, որ մեծամասնությունը ուշ թե շուտ հայտնվում է պարտադրված նույն հանգրվանում:

Բացատրեմ: Սփյուռքահայերն օտարության մեջ, անկախ իր կամքից, կարելի է ասել նույնիսկ բնազդորեն գտնվում են ամենօրյա պայքարի մեջ մի քանի ճակատներում…

Պայքարի առաջին ճակատը օտարության մեջ հայ ընտանիքի գոյության ու կենցաղի տարրական նորմալ պայմանների ստեղծումն է:

Պայքարի երկրորդ ճակատը օտարության մեջ դառնալ տվյալ երկրի պատվելի, հարգելի քաղաքացի, այլ ոչ թե 5-րդ սորտի՝ ձրիակեր ազգի ներկայացուցիչ, այլ բարիքներ ստեղծող օրինավոր քաղաքացի:

Պայքարի երրորդ ճակատը օտարության մեջ ըտանիքում հայկական ոգին պահելու, հայերեն խոսելու և հայերեն մտածելու պայքարն է… Խառնամուսնություից խուսափելու հնարավորության ստեղծումն է… Եվ եթե ստիպված տեղի են տալիս համաշխարհայինացման ազդեցության տակ հայտնված զավակների ցանկությանը, ապա պայքարում են թոռներին հայկական դաշտ բերելու համար…

Պայքարի չորորդ ճակատը օտարության մեջ ի հայտ է գալիս, երբ առաջին երեք ճակատներում հաջողություն են գրանցում, հետևաբար արդեն պայքարում են այդ երեք ճակատների հաջողությունները դարձնել շարունակական:

Կա պայքարի հինգերերոդ ճակատը, որտեղ կայացած սփյուռքահայերը իրար դեմ պայքարում են տեղական կամ հայրենիքն ծառայելու հարցերում, բայց դրա մասին՝ հաջորդ դասին…

Որպես վերջաբան կնշեմ արդեն ողջ աշխարհասփյուռ հայության նմանությունը:

Որքան էլ անհամաձայնողներ լինեն վերը նշվածի հանդեպ, միևնույն է կա մեկ աքսիոմա՝  Հայաստանը 10 միլիոն Հայության Հայրենիքն է… 10 միլիոն Հայություն ունի իրավունքներ և պարտավորություններ Հայաստանի հանդեպ…  Հայրենիքը շատ արագ կհզորանա, եթե շարքային քաղաքացիներից մինչև բարձրագույն պետական գործիչներ միշտ հիշեն սա և ծրագրեր կազմելուց առաջնորդվեն այդ սկզբունքով…

Ինչու որոշեցի հիմա գրել սրա մասին… Քանի որ Հայաստանում ընտրություններ են, իսկ Սփյուռքն էլ ակամայից ստանձնելու է «խորդ մասնակցի» դերակատարություն և անհատապես, և խմբային կարգավիճակով, հետևաբար հարկավոր է ներկա փուլում չվնասել իրար, քանի որ ընտրություններն ու ընտրվողները եկող-գնացող են, իսկ 10 միլիոն Հայության Հայրենիքը մնայուն… Դեռ միասնականորեն առավել լուրջ գործեր ունենք անելու…

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի փոխնախագահ

Հարություն Առաքելյան




Լրահոս