Հարց քաղաքացիներից` եթե երեխան ունի երկքաղաքացիություն և տեղափոխվում է Հայաստան, ապա նա ի՞նչ լեզվով կարող է դպրոցում սովորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե երեխան ունի երկքաղաքացիություն եւ տեղափոխվում է Հայաստան, ցանկանում է ուսումը շարունակել այստեղ, ապա նա ի՞նչ լեզվով կարող է դպրոցում սովորել:

Գայանե Վիրաբյան (57 տարեկան, դաշնակահարուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ուսման լեզում հայերենն է, սակայն ՀՀ երկքաղաքացիների երեխաները կարող են սովորել այն լեզվով, որն ընտրել են նրանց ծնողները (օրինական ներկայացուցիչները): Նույնը վերաբերում է նաեւ այլ պետության քաղաքացիների, ՀՀ քաղաքացիություն չունեցողների երեխաներին, ինչպես նաեւ այն երեխաներին, ում ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրացի:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ նախկինում ՀՀ քաղաքացիություն ստացած 14.366 օտարերկրացի մինչեւ 2016 թվականը գտնվել է ՀՀ-ում:




Լրահոս