Մոսկվայում ծեծել են Անաստասիա Ստոցկայայի, Իրինա Դուբցովայի և Լեոնիդ Ռուդենկոյի պրոդյուսեր Իզաբելա Ուռումյանցին:
Նրան տեղափոխել են հիվանդանոց գլխուղեղի ցնցումով և բազմաթիվ կապտուկներով:
Ուռումյանցի խոսքով՝ ձայնագրման ստուդիայում իր և երիտասարդի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, լեզվակռիվը վեճի է վերածվել, և երիտասարդն անսպասելի հարձակվել է աղջկա վրա, սկսել է հարվածել գլխին և խեղդել:
Բուժօգնություն ցուցաբերելուց հետո Իզաբելա Ուռումյանցը լքել է բուժհաստատությունը: Նա հրաժարվել է երիտասարդի դեմ բողոք գրել, փոխանցում է Life.ru-ն:
Իզաբելա Ուռումյանցը 20 տարեկան է, զբաղվում է պրոդյուսերական գործունեությամբ: Բացի այդ, նա հանդես է գալիս որպես մենակատար Izabelle կեղծանվամբ: Ծնվել է Հարավային Սախալինում, նրա հայրը Հարավ-Կուրիլյան շրջանային ժողովի պատգամավոր Արմենակ Ուռումյանցն է, ով նաև Gold & Art ոսկերչական ընկերության սեփականատերն է: