Պետդումայի պատգամավորն առաջարկել է ընդհանուր քաղաքացիություն սահմանել ԵՏՄ երկրներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիները պետք է ընդհանուր քաղաքացիություն ունենան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգմավոր Կոնստանտին Զատուլինը, փոխանցում է Rusarminfo-ն:

«Ես միշտ կարծել եմ, որ Միութենական պետության բնակիչների համար պետք է երկրորդ քաղաքացիություն լինի: Եվ այժմ, հնարավոր է, որ երկրորդ քաղաքացիություն սահմանվի Եվրասիական տնտեսական միության բանկիչների համար: Այնպես, ինչպես կա Եվրամիության քաղաքացիություն»,-ասել է պատգամավորը:

Զատուլինի կարծիքով՝ այդ գաղափարի իրականացմանը խոչընդոտում են ոչ միայն ներքին վեճերը, այլ նաև ԵՏՄ անդամ պետությունների դիրքորոշումը:

«Եթե, օրինակ, Հայաստանը կողմ է դրան, ապա մյուսները, օրինակ, Բելառուսն ու Ղազախստանը, չեն ցանկանում»,-ասել է ՌԴ Պետդումայի պատգամավորը:




Լրահոս