Կարող ենք փաստել, որ հանրաքվեն լավ կազմակերպված էր. «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 21-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է միջանկյալ եզրակացություն Լեռնային Ղարաբաղում/ Արցախի հանրապետությունում կայացած նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի առնչությամբ։ 2017 թվականի փետրվարի 20—ին տեղի ունեցած հանրաքվեն նախատեսում է անցում ուժեղ նախագահական համակարգին, ինչպես նաև անվանափոխություն․«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»-ից՝ վերանվանելով «Արցախի Հանրապետություն»։

«Մեր դիտարկումների արդյունքում՝ կարող ենք փաստել, որ հանրաքվեն լավ կազմակերպված էր և այն քաղաքացիների կողմից համարվում էր անհրաժեշտություն՝ Ադրբեջանի կողմից աճող ռազմական վտանգի պայմաններում՝ հատկապես 2016-ի ապրիլին տեղի ունեցած դեպքերից հետո։ Արդյունքները հստակորեն արտահայտում են մարդկանց ընտրությունը, այդուհանդերձ, որոշ զարգացումների հստակ անհրաժեշտություն կա, որը կնպաստի ընտրական գործընթացի հանդեպտեղական և միջազգային վստահության աճին»,-ամփոփել է EuFoA գործող նախագահ Մայքլ Քեմբեքը։
Միջանկյալ եզրակացությունը հասանելի է կազմակերպության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով։

Ամբողջական եզրակացությունը կներկայացվի մի քանի շաբաթից։
Հարցազրույցներ կարող են կազմակերպվել նաև մեր առաքելության անդամներ Հանս-ՅոխենՇմիդթ (Գերմանիայում Հայաստանի նախկին դեսպան) և դոկտոր Հանս-ՅուրգենԶահորկայի հետ (Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրախորհրդարանի նախկին անդամ)։




Լրահոս