«Հայկական ժամանակ թերթը գրում է. «Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքը քաղաքացու կողմից սահմանված ժամկետում չվճարելու համար 25 և 50 տոկոսի չափով ավելացումների ինստիտուտը կվերանա մինչև այս տարվա հուլիսի 1-ը:
Այսպիսի դրույթ է ներառված «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգում», որի նախագիծը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում: Մինչև 2014թ. տուգանքն ուշացնելու դեպքում այն կրկնապատկվում, ապա եռապատկվում էր, բայց հանրային դժգոհությունների պատճառով իշխանությունը հրաժարվեց դրանից: Հիմա ոստիկանությունը կամովին որոշել է հրաժարվել նաև 25 և 50 տոկոս ավելացումներից:
Ուշագրավն այն է, որ դա պետք է իրականացվի 2017թ. երկրորդ եռամսյակում, ինչը ենթադրում է օրենսդրական փոփոխություն: Դրանից էլ ակնհայտ է դառնում, որ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունների վերաբերյալ քննարկումները կսկսվեն մինչև խորհրդարանական ընտրությունները և կունենան հանրային դրական արձագանք: Թերևս, այստեղ է պետք փնտրել ոստիկանության՝ կամովին բարիանալու գաղտնիքը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: