Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մարտի 14-ին պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրա խոսքը մեջբերում է «Իզվեստիա» պարբերականը:
Պեսկովի խոսքով՝ Մոսկվայում արդեն նախապատրաստվում են Սերժ Սարգսյանի այցին:
Օրակարգում կլինեն երկկողմ համագործակցության ակտուալ հարցերն ու Արցախի իրավիճակը: Բանակցությունների արդյունքով պլանավորվում է համատեղ ներդրումային համաձայնագիր ստորագրել: