Եթե որոշ երկրներ չմտնեին մեր Միության կազմ կամ դուրս գային դրանից, ապա ավելի թանկ գազ կգնեին. Մեդվեդև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել ԵՏՄ-ի իր գործընկերներին «չհաշվել» ռուսական գազի գինը՝ նշելով, որ եթե որոշ երկրներ չմտնեին Միության կազմ, ապա գազ կգնեին եվրոպական գներով: Այս մասին Մեդվեդևն ասել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:

«Եկեք ուղիղ, առանց ակնարկների. եթե որոշ երկրներ, որոնք ներկա են այստեղ, չմտնեին մեր Միության կազմ կամ դուրս գային դրանից, ապա գազ կգնեին եվրոպական գներով…Եվ պետք չէ ոչինչ ապացուցել կամ հաշվարկել, ամեն ինչ ավելի թանկ կլիներ»,-ասել է Մեդվեդևը:

Մեդվեդևն ընդգծել է, որ այդ մասին պետք է հիշեն, երբ որոշում են կայացնում, քանի որ «միությունում ոչ մեկի բռնի կերպով չեն պահում»:

Նա նաև նշել է, որ վերջին տարիներին աճել են ռուսական շուկա արտահանման ֆիզիկական ծավալը, շուկան բացարձակ ազատ է դարձել, զարգանում է արդյունաբերական համագործակցությունը:




Լրահոս