Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավում գերեզմանատան շրջանում երկու պայթյունների արդյունքում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, փոխանցում է BBC-ն:
Ինչպես հայտնում է Բրիտանիայում տեղակայված սիրիական մոնիթորինգային կենտրոնը` հարձակման զոհ է դարձել առնվազն 30 մարդ, իսկ հարձակման թիրախ են դարձել շիա ուխտավորները:
«Al Mayadeen» հեռուստաալիքի տվյալներով` զոհերի թիվը գերազանցում է 30-ը:
Հարձակման պատասխանատվությունը ծայրահեղական խմբավորումներից և ոչ մեկը չի ստանձնել: