Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում ՊՍԺ-ն անցկացրեց հանդիպում «Գենգամ»-ի հետ և ջախջախեց նրան: Խաղի հաշիվը բացեց Անխել Դի Մարիան, ապա դուբլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին, իսկ հանդիպման վերջին գոլն էլ խփեց Բլեզ Մատյուիդին:
Այս խաղից հետո փարիզյան ակումբը 71 միավորով զբաղեցնում է Ֆրանսիայի ընթացիկ առաջնության աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
ՊՍԺ-«Գենգամ»՝ 4:0
Գոլերը՝ Դի Մարիա (56), Կավանի (60, 70), Մատյուիդի (90+3)