ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՌԴ դեսպանատան շենքի դիմաց

Ռուսաստանի դեսպանատան շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ ծաղիկներ են դրել՝ ի հիշատակ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած մետրոյի պայթյունի զոհերի: Հիշեցնենք, որ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների թվում կան նաեւ հայեր:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ո՞ր դեպքերում կարող է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածվել առանց դատարան դիմելու:

Լուիզա Հարությունյան (48 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատաuխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի uեփականություն հանձնելու եթե՝
դա նախատեuված է գրավի պայմանագրով, կամ՝
առկա է գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաեւ վերջինիս գրավոր համաձայնությունը՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մաuին: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին: Ի դեպ, գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը:

 

 

 

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ պահքի շրջանում հաղորդություն չի տրվում, քանի որ համարվում է ապաշխարության շրջան: Սակայն Սուրբ Ծնունդին նախորդող շրջանում հաղորդություն տրվում է: Հետաքրքիր է իմանալ դրա խորհուրդը: Եվ կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք Մեծ Պահքի վերջին շաբաթվա ընթացքում թույլատրվում է միայն սեւ հաց եւ ջուր:

Գայանե Մարգարյան (24 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Խնդիրն այն է, որ հնում Հայ Առաքելական Եկեղեցին ուներ 3 Մեծ պահք, դրանք Ս. Զատկին, Ս. Ծննունդին եւ Ս. Պայծառակերպությանը նախորդող հիսնյակներն են: Սակայն ժողովրդին ձանձրույթից հեռու պահելու համար Ս. Ներսես Մեծ հայրապետը եւ նրա հաջորդները Ծննդյան եւ Այլակերպության պահքերը բաժանեցին մասերի ու տարածեցին ամբողջ տարվա մեջ՝ որպես շաբաթապահքեր:
Ս. Ծննդին նախորդող պահքի շրջանում վարագույրը չի փակվում, ինչպես Մեծ Պահոց շրջանում, որը պահում ենք հատուկ խստությամբ: Ուստի հունվարի 1-ին, երբ Ս. Պատարագով նշում ենք տարեմուտը, եւ հունվարի 1-ից 5-ը հանդիպող կիրակի օրը կարելի է հաղորդվել:
Ավագ Շաբաթվա ընթացքում, որը հաջորդում է Մեծ Պահքին, պահեցողության պայմանները չեն փոխվում. այս ընթացքում նույնպես պետք է խուսափել կենդանական կերակրից (եթե, իհարկե, խոստովանահոր կողմից այլ ցուցումներ չկան): Այս ընթացքում նույնպես անհրաժեշտ է ջերմորեն աղոթել եւ մասնակցել ամեն օր տեղի ունեցող հատուկ իմաստ ունեցող արարողություններին: Ավագ շաբաթվա արարողություններին մասնակցելն իմաստավոր է նրանով, որ դրանց միջոցով խորհրդաբար մասնակից ենք դառնում Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքներին եւ ապա վկա ենք լինում Նրա հրաշափառ Հարության:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Մեծ Պահքը քրիստոնյաները պահում են խստորեն, առանց խախտումների: Սակայն եթե ինչ-որ պատճառով չեք պահել կամ խախտել եք պահքը, ապա կարող եք սկսել, եւ Ձեր ջանքն Աստված ամբողջական կհամարի:




Լրահոս