ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու իր կինը անցած տարվա ընթացքում բավականին ճոխ գնումներ են արել: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ անցած տարվա ընթացքում 1 մլն 450 հազար ռուսական ռուբլիով պատգամավորը գնել է «Toyota Camry 2.4» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները կազմել են 161 մլն 651 հազար դրամ եւ 20 հազար դոլար:
Նա որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 588 հազար դրամ: Նրա տիկինը՝ Ազնիվ Գրիգորյանը, 27 մլն 160 հազար դրամով գնել է բնակարան: Տիկնոջ դրամական միջոցները կազմում են 133 մլն 293 հազար դրամ եւ 15 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 24 հազար դրամ եւ 7 մլն 520 հազար դրամի չափով ստացած շահաբաժինը: