ՊՆ գեներալներից անցում Կառավարության աշխատակցի. ինչպես են գումար շորթում քաղաքացիներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական մարմինների աշխատակիցների անվան տակ քաղաքացիներից գումարներ շորթելու դեպքերը շարունակական բնույթ են կրում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքացի Վլադիմիր Ղազարովը ցանկացել է Երեւան քաղաքի Բրյուսովի 66 շենքի 1 հասցեում իր 3 սենյականոց բնակարանը փոխել այլ բնակարանով: Արդյունքում, նրան օգնելու համար քաղաքացի Ռուզաննա Ղալումյանը ներկայացել է որպես ՀՀ կառավարության աշխատակից ու խոստացել կլորիկ գումարի դիմաց գործը գլուխ բերել:

Եվ ահա տեղեկացանք, որ Ռուզաննան Երեւան քաղաքի կառավարության թիվ 3 մասնաշենքի հարակից այգում Ղազարովից ստացել է ընդհանուր 1 միլիոն 738 հազար դրամ գումար, սակայն գործը այդպես էլ չի կատարել: Հավելենք, որ մի շարք քաղաքացիներ ներկայացել էին ՊՆ գեներալների անուններից եւ ժամկետային զինծառայողների ծնողներից երեխաներին բանակից ազատելու համար գումարներն էին շորթել:




Լրահոս