Հալեպում ահաբեկչության արդյունքում 67 երեխա է զոհվել. Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան հայտնել է, որ ապրիլի 15-ին Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում ավելի քան 130 մարդ է զոհվել, այդ թվում՝ 67 երեխա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եվս 200 մարդ տուժել է:

«Պայթյունի արդյունքում, վերջին տվյալներով, ավելի քան 130 մարդ է զոհվել, այդ թվում՝ 67 երեխա, ավելի քան 200-ը վիրավոր է: Դա շոկային նորություն է բոլորիս համար»,-հայտարարել է դե Միստուրան:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը քննադատել էր Սիրիայի Ռաշիդին շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունը: Հաղորդվել է, որ մահապարտը, ով պայթեցրել է ինքն իրեն ավտոբուսի կանգառում, մոտեցել է մեքենային սննդի տրանսպորտի քողի ներքո:




Լրահոս