Հրաչյա Ռոստոմյանը երկու քարի արանքու՞մ է հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը որոշել էր Ծիծեռնակաբերդ այցելել եւ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգել երկու անգամ: «Ժողովուրդ»-ը նկատեց, որ նա առաջին անգամ Ծիծեռնակաբերդ եկավ առավոտյան Սերժ Սարգսյանին ուղեկցող օրենսդիրի եւ գործադիրի պաշտոնյաների հետ, երկրորդ անգամ՝ մի փոքր ավելի ուշ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատվիրակության հետ:

«Ժողովուրդ»-ի թղթակիցը Ռոստոմյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ էր պայմանավորված երկու անգամ Ծիծեռնակաբերդ այցելելը. «Չեմ գնացել ստեղից: Օլիմպիական կոմիտեի հետ եմ եկել»,- պարզաբանեց Ռոստոմյանը, իսկ մեր այն դիտարկմանը՝ երկու քարի արանքու՞մ է մնացել՝ Գագիկ Ծառուկյանի եւ իշխանության, նախարարը պատասխանեց.«Ո՛չ, ընդհանրապես»:




Լրահոս