Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Անկարան քննադատում է ԵԽԽՎ-ի «անարդար որոշումը» հանրապետությունում իրավիճակի մոնիթորինգի վերսկսման մասին, փոխանցում է Reuters-ը:
Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Թուրքիան ստիպված է վերանայել ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունները:
«Թուրքիայում իրավիճակի մոնիթորինգի վերսկսման մասին որոշումը՝ ընդունված ԵԽԽՎ-ում վնասակար շրջանակների կողմից, փչացնում է այդ մարմինը, որը գնահատվում է որպես ժողովրդավարության օրրան»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: