Ով գործնական շփում է ունեցել Երեւանի քաղաքապետարանի հետ, լավ գիտի նաեւ «Երեւան հիմնադրամի» մասին: Որեւէ խնդրով քաղաքապետարան դիմելուց հետո հարցը լուծվում է այդ հիմնադրամին նախանշված չափով «նվիրատվություն» կատարելուց հետո:
Ասել է, թե «Երեւան հիմնադրամի» միջոցով պարզապես օրինականացվում է «կաշառքը», որը դառնում է «կամավոր նվիրատվություն» /գումարն էլ կախված է գործարքի բովանդակությունից ու արժեքից/, իսկ հավաքագրված գումարներն էլ ծախսվում են տարբեր նպատակներով՝ քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների համար: Այսկերպ գործելու նպատակը պարզ է՝ եթե քաղաքապետարանն իր միջոցներից անի ահռելի ծախսեր, անմիջապես աղմուկ կբարձրանա, թե մի երկրում, որտեղ պաշտոնական տվյալներով յուրաքանչյուր երրորդ բնակիչն աղքատ է, նման շռայլությունները տեղին չեն:
Մինչդեռ հիմնադրամի դեպքում հեշտ է պատասխանատվությունից շրջանցելը եւ արդարանալը, թե պետական միջոցները չեն ծախսվում: Ու արդյունքում ստացվում է, որ «Երեւան հիմնադրամը» դարձել է քաղաքապետարանի երկրորդ ոչ ֆորմալ բյուջեն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Արման Գալոյան, Հովսեփ Ենոքյան